10:19  ,  14 դեկտեմբերի, 2017

Դավիդ Յուրչենկոն տուգանվել է եւ որակազրկվել

«Տոսնոյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն 2 խաղով որակազրկվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության տարեվերջյան 20-րդ տուրի հանդիպումից հետո մրցավարի հետ վիճելու եւ կարմիր քարտ ստանալու համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի ղեկավար Արտուր Գրիգորյանցը: 

«Եզրափակիչ սուլիչից հետո «Տոսնոյի» ռուսաստանցի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն անպատվել է մրցավարական բրիգադին: Դարպասապահն ընդունել է իր մեղքը, սակայն ներողություն չի խնդրել մրցավարական բրիգադից: Նա որակազրկվել է Ռուսաստանի առաջնության 2 խաղով եւ տուգանվել 100 հազար ռուբլի»,- ասել է Արտուր Գրիգորյանցը, փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ այդ խաղում առաջատար «Լոկոմոտիվը» հաղթել էր 3:1 հաշվով եւ ձմեռային արձակուրդի մեկնել 2-3-րդ տեղերը բաժանող «Զենիթի» ու «Սպարտակի» նկատմամբ 8 միավորի առավելությամբ: Ռուսաստանի առաջնության ավարտին մնում է 10 տուր: Առաջնությունը կվերսկսվի 2018 թվականի մարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում