01:53  ,  14 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» հաղթեցին, «Արսենալն» ու «Լիվերպուլը» միավորներ կորցրին

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Բորնմութին» եւ հաղթանակ տարավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի միակ գոլի շնորհիվ: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն դարձյալ չէր հայտավորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով երկրորդ տեղում է եւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած «Մանչեսթեր Սիթիից» հետ է 11 միավոր:

«Տոտենհեմը» 2:0 հաշվով հաղթեց «Բրայթոնին» եւ 31 միավորով չորրորդ տեղում է: Միավորներ կորցրին «Լիվերպուլն» ու «Արսենալը», որոնք իրենց հանդիպումներն ավարտեցին 0:0 հաշվով: «Լիվերպուլը» եւս վաստակել է 31 միավոր եւ 5-րդն է, «Արսենալը» 30 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»՝ 1:0

Ռոմելու Լուկակու, 25

«Լիվերպուլ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:0

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 2:0

Սերժ Օրյե, 40, Սոն Հին Մին, 88

«Վեստ Հեմ» - «Արսենալ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով