23:56  ,  13 դեկտեմբերի, 2017

«Ռեալը» հավասարվեց «Բարսելոնային»

Աշխարհի ակումբային առաջնություններում խփած գոլերի քանակով Մադրիդի «Ռեալը» հավասարվեց «Բարսելոնային»: Երկու թիմերն էլ խփել են 23 գոլ:

Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում Արքայական թիմը 2:1 հաշվով պարտության է մատնել Աբու Դաբիի «Ալ Ջազիրային»: Աչքի ընկել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի Գարեթ Բեյլը:

Եզրափակիչում «Ռեալը» դեկտեմբերի 16-ին կհանդիպի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող բրազիլական «Գրեմիոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում