21:44  ,  13 դեկտեմբերի, 2017

Մարկոս Պիզելին վնասվածք է ստացել

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին սրունքի մկանային վնասվածք է ստացել «Ալ Շաբաբի» մարզման ժամանակ եւ բաց կթողնի մոտ երկու շաբաթ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 խաղում 33-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: Պիզելին աչքի է ընկել նաեւ Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության խաղում:

Պիզլեին «Ալ Շաբաբ» է տեղափոխվել այս ամռանը հունական «Կսանթիից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում