20:21  ,  13 դեկտեմբերի, 2017

Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Վարդարն» ընդունել է «Ռաբոտնիչկիին» եւ առավելության է հասել նվազագույն հաշվով:

Հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Նա աչքի է ընկել 78-րդ րոպեին:

«Վարդարը» 38 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Շկենդիայից» հետ է 8 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում