17:15  ,  13 դեկտեմբերի, 2017

ԱԱ-2018․ Գերմանիայի ֆուտբոլային միությունը կողմնորոշվել է պարգեւավճարների հարցում

Գերմանիայի ֆուտբոլային միությունը հրապարակել է պարգեւավճարները Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար, հայտնում է կազմակերպության կայքը։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու դեպքում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները կստանան 350 հազարական եվրո։ Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար գերմանացիները կստանան 75 հազարական եվրո, կիսաեզրափակիչ՝ 150 հազարական, իսկ եզրափակիչ՝ 200 հազարական եվրո։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում Գերմանիայի հավաքականը կմրցի Մեքսիկայի (հունիսի 17), Շվեդիայի (հունիսի 23) եւ Հարավային Կորեայի (հունիսի 27) հավաքականների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս