16:53  ,  13 դեկտեմբերի, 2017

«Ռեալի» ֆուտբոլիստների կանայք Աբու Դաբիում շրջել են հիջաբներով (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների կանայք մեկնել են Աբու Դաբի՝ թիմին աշխարհի ակումբային առաջնությունում երկրպագելու համար։

Ադրիանա Պոզուեկոն, Կլարիսե Ալվեշն ու Անդրեա Սալասը՝ Թեո Հերնանդեսի, Մարսելոյի եւ Կեյլոր Նավասի կանայք, Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում շրջել են հիջաբներով ու լուսանկարներ հրապարակել Instagram-ում։

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնության  կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Ջազիրայի» հետ: Դեկտեմբերի 13-ին  կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին: Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող բրազիլական «Գրեմիոն», որը նախօրեին ուժեղ էր գտնվել մեքսիկական «Պաչուկայից»:

Ադրիանա Պոզուեկո

Անդրեա Սալաս

Կլարիսե Ալվեշ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English