15:30  ,  13 դեկտեմբերի, 2017

IFFHS. Տարվա խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլային վիճակագրության եւ պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2017 թվականի խորհրդանշական հավաքականը: Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ունի 5 ներկայացուցիչ:

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս», Իտալիա):

Պաշտպաններ. Դանիել Ալվես (ՊՍԺ, Բրազիլիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Լեոնարդո Բոնուչի («Միլան», Իտալիա), Մարսելո («Ռեալ», Բրազիլիա):

Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա) Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա):

Հարձակվողներ. Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա), Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում