14:12  ,  13 դեկտեմբերի, 2017

Ռոնալդուն մտածում է «Ռեալից» հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը եւ մտադիր է նվազեցնել այն խզելու համար նախատեսված փոխհատուցման գումարը, գրում է EcoDiario-ն:

Արքայական ակումբի ղեկավարությունը Պորտուգալիայի հավաքականի ավագին չի առաջարկել երկարաձգել գործող պայմանագիրը, իսկ 32-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում սկսել բանակցություններ: Այժմ Ռոնալդուն փորձում է ակումբի հետ փոխհամաձայնության գալ նրա կլաուզուլայի գումարն իջեցնելու հարցում:

Աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն որոշել է հեռանալ այն բանից հետո, երբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը «Ռեալում» կունենար «Ոսկե գնդակին» արժանանալու ավելի մեծ շանսեր:

Պորտուգալացի հարձակվողի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021-ի ամառը: Պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար պետք է վճարել մեկ միլիարդ եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում