13:35  ,  13 դեկտեմբերի, 2017

NBA. «Քլիվլենդը» դարձյալ հաղթեց, Լեբրոնը կրկնեց անձնական ռեկորդ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» տանը 123:114 հաշվով հաղթել է «Ատլանտային»: Սա NBA-ի փոխչեմպիոնի 15-րդ հաղթանակն էր վերջին 16 խաղերում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկացի Լեբրոն Ջեյմսը, որը «Քլիվլենդի» կազմում վաստակեց 25 միավոր: Ջեյմսը նաեւ կատարեց 17 արդյունավետ փոխանցում եւ կրկնեց անձնական ռեկորդը: Նա այդ ռեկորդը սահմանել էր «Վաշինգտոնի» դեմ 2017-ի փետրվարին կայացած խաղում, որում եւս կատարել էր 17 փոխանցում:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Ատալանտա»՝ 123:114 (31:31, 31:17, 32:29, 29:37)

«Նյու Յորք» – «Լեյքերս»՝ 113:109 (լրացուցիչ ժամանակում) (25:29, 25:22, 26:28, 23:20, 14:10)

«Դետրոյտ» – «Դենվեր»՝ 84:103 (18:26, 22:23, 20:31, 24:23)

«Բրուքլին» – «Վաշինգտոն»՝ 103:98 (30:22, 21:29, 28:27, 24:20)

«Դալաս» – «Սան Անտոնիո»՝ 95:89 (30:23, 16:21, 21:25, 28:20)

«Մինեսոտա» – «Ֆիլադելֆիա»՝ 112:118 (լրացուցիչ ժամանակում) (27:20, 24:28, 25:26, 24:26, 12:18)

«Սակրամենտո» – «Ֆինիքս»՝ 99:92 (21:23, 28:28, 25:23, 25:18)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում