13:18  ,  13 դեկտեմբերի, 2017

Ռադամել Ֆալկաոյի գոլը 40 մետրից

«Մոնակոյի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն «Կանի» դեմ Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում գոլի հեղինակ է դարձել մոտ 40 մետրից: Ֆալկաոն փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին, իսկ 9 րոպե անց հաշիվը դարձրել է 2:0: «Մոնակոն» հաղթել է 2:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ «Թուլուզը» եւ «Անժեն»: Եվս 5 մասնակիցներ հայտնի կդառնան դեկտեմբերի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում