10:45  ,  13 դեկտեմբերի, 2017

Նեյմարը վերադարձել է Փարիզ, բայց բաց կթողնի ՊՍԺ-ի խաղը

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձել է Փարիզ, սակայն չի հայտավորվել «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին: 25-ամյա ֆուտբոլիստը վերջերս Բրազիլիա էր մեկնել ընտանեկան խնդիրների պատճառով:

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Նեյմարին եւ շանս տալ մյուս խաղացողներին, հայտնում է France Football-ը:

«Ստրասբուրգ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում