01:55  ,  13 դեկտեմբերի, 2017

«Չելսիի» վստահ հաղթանակը

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Չելսին» հյուրընկալվեց «Հադրեսֆիլդ Թաունին» եւ վստահ հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն, բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը եւ իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը:

«Չելսին» 35 միավորով հավասարվեց մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին», որը 17-րդ տուրում դեկտեմբերի 13-ին կընդունի «Բորնմութին»:

«Բարնլին» նվազագույն հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին» եւ 31 միավորով բարձրացավ չորրորդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Հադերսֆիլդ Թաուն» - «Չելսի»՝ 1:3

Լորան Դեպուատր, 90+2 - Տիեմուե Բակայոկո, 23, Վիլիան, 43, Պեդրո Ռոդրիգես, 50

«Քրիսթալ Փելաս» - «Ուոթֆորդ»՝ 2:1

Բակարի Սակո, 89, Ջեյմս Մաքարթուր, 90+2 - Դարիլ Յանմատ, 3

Հեռացում՝ Թոմ Կլեւերլի, 87, երկրորդ դեղին քարտ

«Բարնլի» - «Սթոք Սիթի»՝ 1:0

Էշլի Բարնս, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում