01:31  ,  13 դեկտեմբերի, 2017

Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ չորրորդ տեղ, օրվա արդյունքները

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ եւ 25 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: Դորտմունդցիների համար սա առաջին հանդիպումն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերի ղեկավարությամբ:

Նույնքան միավոր ունի նաեւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», որը արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության մատնեց «Համբուրգին»:

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ֆրայբուրգին» եւ 25 միավարով նահանջեց 6-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մայնց» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2

Սոկրատիս, 55, Շինջի Կագավա, 89

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 1:0

Նիլս Պետերսեն, 20,11մ

«Համբուրգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:2

Կիրիակոս Պապադոպուլոս, 9 - Մարիուս Վոլֆ, 16, Միյատ Գաչինովիչ, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով