00:15  ,  13 դեկտեմբերի, 2017

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի Մ-16 թիմը պարտվեց հնդիկներին

Հնդկաստանում անցկացվող շախմատի մինչեւ 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը խաղացել է Հնդկաստանի երեք թիմերից Green-ի հետ եւ պարտվել է 1.5:2.5 հաշվով: Առաջին խաղատախտակին սպիտակներով հաղթանակ է տարել Արամ Հակոբյանը, երկրորդ համարների պայքարում Շանթ Սարգսյանը սեւերով խաղացել է ոչ ոքի, իսկ երրորդ եւ չորրորդ համարներ Դավիթ Միրզոյանն ու Մամիկոն Ղարիբյանը պարտություն են կրել:

Հայաստանի հավաքականը 4 թիմային միավորով բաժանում է 5-14-րդ տեղերը: Առաջատարներն են Ռուսաստանն ու Հնդկաստան Green-ը՝ 6-ական միավոր: 3-4-րդ տեղերը կիսում են 5-ական միավոր վաստակած Իրանն ու Ուզբեկստանը:

Առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել է Շրի Լանկային, 3:1 հաշվով՝ Իսրայելին:

Դեկտեմբերի 13-ին կայանալիք չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում