23:55  ,  12 դեկտեմբերի, 2017

Օզբիլիսը վերադարձը մեկնարկային կազմ նշեց գեղեցիկ գոլով, սակայն վնասվածք ստացավ (ֆոտո)

Ֆուտբոլի Թուրքիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Բեշիկթաշը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով խաղաց «Մանիասպորի» հետ եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ստամբուլի թիմը տանը հաղթել էր 9:0 հաշվով:

Տեւական ընդմիջումից հետո «Բեշիկթաշի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը 14-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: 37-րդ րոպեին 27-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք ստացավ եւ փոխարինվեց:

Հիշեցնենք, որ նախորդ ամիսներին Օզբիլսը հանդես էր գալիս «Բեշիկթաշի» երկրորդ թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում