23:32  ,  12 դեկտեմբերի, 2017

Աշխարհի ակումբային առաջնություն. «Գրեմիոն» եզրափակիչում է

Բրազիլական «Գրեմիոն» նվաճեց Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի ուղեգիր՝ պարտության մատնելով մեքսիկական «Պաչուկային»՝ 1:0:

Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում հաջողության հասան Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթողները:

Եզրափակիչում «Գրեմիոն» կմրցի Մադրիդի «Ռեալի» եւ Աբու Դաբիի «Ալ Ջազիրայի» դիմակայության հաղթողի հետ:

Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ

«Գրեմիո» (Բրազիլիա) - «Պաչուկա» (Մեքսիկա)՝ 1:0 (0:0)

Էվերտոն, 95

Հեռացում՝ Վիկտոր Գուսման («Պաչուկա»), 110, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս