23:24  ,  12 դեկտեմբերի, 2017

Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» դարձյալ չհաղթեց

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Ավստրիացի Ռալֆ Հազենտալի գլխավորած թիմը միավորներ է կորցնում երրորդ խաղում անընդմեջ:

«ՌԲ Լայպցիգը» 28 միավորով երկրորդ տեղում է եւ 15 հանդիպում անցկացրած «Բավարիայից» հետ է 7 միավոր: «Վոլֆսբուրգը» 19 միավորով 11-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:1

Պաուլ Վերհագ, 15, 11մ – Մարցել Հալստենբերգ, 52

Հեռացում՝ Դեոտշանկյուլ Ուպամեկանո («ՌԲ Լայպցիգ»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով