21:39  ,  12 դեկտեմբերի, 2017

Պոգբա․ Ունեի առաջարկ «Ռեալից», բայց չեմ ափսոսում, որ վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հաստատել է, որ 2016 թվականի ամռանն ունեցել է Մադրիդի «Ռեալն» ընտրելու հնարավորություն, սակայն որոշել է վերադառնալ անգլիական ակումբ, որտեղից տեղափոխվել էր Թուրինի «Յուվենտուս»։

«Անկեղծ ասած, «Ռեալն» ինձ առաջարկում էր պայմանագիր, եւ ես լրջորեն մտածում էի այդ տարբերակն ընտրելու մասին։ Բայց մտքումս ունեի նաեւ վերադարձս «Մանչեսթեր Յունայթեդ»։ Սիրտս հուշում էր, որ պետք է ընտրել անգլիական թիմը։ Չգիտեմ, թե ինչու էի այդպես զգում, չգիտեի՝ ինչ է ինձ սպասվում, բայց ընտրությունն արված է եւ չեմ ափսոսում դրա համար։ Ընդհանրապես, ես երբեք չեմ ափսոսում իմ որոշումների համար»,- Պոգբայի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար «Յուվենտուսին» վճարել է 100 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում