18:09  ,  12 դեկտեմբերի, 2017

Լեւոն Արոնյանն առաջարկում է վերացնել ոչ ոքի առաջարկելու հնարավորությունը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջարկում է վերացնել ոչ ոքի առաջարկելու հնարավորությունը։

«Անկեղծ ասած, այդ կանոնն արդեն սպառել է իրեն, եւ արդեն ժամանակն է արգելել մեր օրերում պարտիան դադարեցնելու վերաբերյալ բանավոր առաջարկը։ Բայց քանի որ չեն արգելում, ես դիմեցի այդ փոքր խորամանկությանը, իսկ մրցակիցը քաղաքավարի էր։ Եթե իմանայի, որ չունեմ այդ հնարավորությունը, ապա երկու քայլ առաջ այլ քայլի կդիմեի։ Ոչ ոքին նորմալ արդյունք է շախմատում, բայց վատ է, երբ այն հայտնվում է ոչ բնական ճանապարհով։ Հակառակ դեպքում, մրցակիցներից մեկը կդիմի ռիսկի, սխալ թույլ կտա»,- Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացված London Chess Classic սուպերմրցաշարի պարտիաներից մեկից հետո ասել է Լեւոն Արոնյանը, փոխանցում է chess-news.ru-ն։

Հիշեցնենք, որ Լոնդոնում անցկացված մրցաշարի 9 պարտիաներից 8-ը Լեւոն Արոնյանն ավարտել է ոչ ոքի, իսկ վերջին տուրում սպիտակներով պարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Հայ գրոսմասյտերը 4 միավորով գրավել է 7-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում