13:08  ,  12 դեկտեմբերի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթանակն ու օրվա լավագույն դրվագը Ռասել Ուեստբրուկից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտն» առանց վնասվածքից ապաքինվող Ստիվեն Կարիի սեփական խաղահրապարակում 111:104 հաշվով հաղթել է «Պորտլենդին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կեւին Դյուրանտը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 28 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկի տպավորիչ անցումը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Պորտլենդ»՝ 111:104 (27:28, 33:19, 33:28, 18:29)

«Հյուսթոն» – «Նոր Օրլեան»՝ 130:123 (35:41, 43:35, 18:27, 34:20)

«Օկլահոմա» – «Շառլոտ»՝ 103:116 (26:34, 26:18, 22:40, 29:24)

«Մեմֆիս» – «Մայամի»՝ 82:107 (23:21, 19:24, 18:25, 22:37)

«Չիկագո» – «Բոստոն»՝ 108:85 (28:29, 28:13, 22:21, 30:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս