22:27  ,  29 հուլիսի, 2012

«Շախտյորը» հաղթեց ավելացված ժամանակում

Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Կրիվբասի» նկատմամբ։ Միակ գնդակն ավելացված 3-րդ րոպեին խփեց Ֆերնանդինյոն։ Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Շախտյորը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ուկրաինայի առաջնություն
3-րդ տուր

«Շախտյոր» - «Կրիվբաս»՝ 1:0

Ֆերնանդինյո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում