11:30  +04,  12 դեկտեմբերի, 2017

Տարվա վրիպումը՝ Ալեքսանդր Կոկորինից

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինը սարսափելի վրիպում է թույլ տվել Գրոզնիի «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության տարեվերջյան 20-րդ տուրի խաղում:

Գրոզինում կայացած հանդիպման 58-րդ րոպեին ռուսաստանցին մոտ մեկ մետրից չի կարողացել գրավել դատարկ դարպասը: Իսպանական Marca-ն այդ դրվագը որակել է «Տարվա վրիպում»:

Հիշեցնենք, որ «Զենիթը» գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել «Ախմատի» հետ եւ ձմեռային ընդմիջումից առաջ Մոսկվայի «Սպարտակի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը՝ 8 միավոր զիջելով առաջատար «Լոկոմոտիվին»:

Ռուսաստանի առաջնության ավարտին մնում է 10 տուր: Առաջնությունը կվերսկսվի 2018 թվականի մարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս