10:20  ,  12 դեկտեմբերի, 2017

«Լոկոմոտիվը» ձմեռային ընդմիջման է մեկնել 8 միավորի առավելությամբ

Ավարտվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին հատվածը: Տարեվերջյան 20-րդ տուրում առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Տոսնոյին», իսկ պետերբուրգյան «Զենիթը» 0:0 հաշվով է ավարտել Գրոզնիի «Ախմատի» դեմ արտագնա հանդիպումը:  «Լոկոմոտիվի» կազմում դուբլի հեղինակ է դարձել պերուացի հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը, իսկ «Տոսնոյի» դարպասը պաշտպանում էր Դավիդ Յուրչենկոն, որը խաղից հետո կարմիր քարտ է ստացել մրցավարի հետ վիճելու համար:

«Լոկոմոտիվը» վաստակել է 45 միավոր եւ ձմեռային արձակուրդի է մեկնել 2-3-րդ տեղերը բաժանող «Զենիթի» ու Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ 8 միավորի առավելությամբ: Չորրորդ տեղում գտնվող «Կրասոնդարն» ունի 36 միավոր, իսկ Մոսկվայի ԲԿՄԱ-ն՝ 35:

Ռուսաստանի առաջնության ավարտին մնում է 10 տուր: Առաջնությունը կվերսկսվի 2018 թվականի մարտին:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Տոսնո» - «Լոկոմոտիվ»՝ 1:3

Նիկոլա Տրույիչ, 69 – Ջեֆերսոն Ֆարֆան, 19, 73, Էդեր, 54

«Ախմատ» - «Զենիթ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում