01:08  ,  12 դեկտեմբերի, 2017

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը երրորդն է

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հաղթանակով ավարտվեց London Chess Classic մրցաշարը, որը Grand Chess Tour շարքի վերջին փուլն էր: Լոնդոնում 9-րդ տուրից հետո Կարուանան եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին հավաքեցին 6-ական միավոր: Թայ-բրեյքի առաջին երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի: Երկրորդ թայ-բրեյքի առաջին պարտիան եւս ավարտվեց ոչ ոքի, իսկ վերջինում Կարուանան հաղթանակ տարավ սպիտակ ֆիգուրներով:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ Լոնդոնում գրավեց 7-րդ տեղը: GrandChessTour-ի ընդհանուր հաշվարկում հայ գրոսմյաստերը երրորդն է եւ կստանա 91 հազար դոլար: Հաղթող դարձած Մագնուս Կարլսենի մրցանակը կազմել է 245 հազար դոլար, երկրորդ տեղը գրաված ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավինը՝ 207 հազար դոլար:

London Chess Classic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 1:0 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1

Թայ-բրեյք. Նեպոմնյաշչի - Կարուանա՝ 1:1, 0.5:1.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում