23:45  ,  11 դեկտեմբերի, 2017

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննում է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների բախումը հանդերձարանում

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննում է միջադեպը, որը մանչեսթերյան դերբիից հետո տեղի է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների ու մարզիչների միջեւ «Օլդ Տրաֆորդի» հանդերձարանում: Ասոցիացիան երկու ակումբներից պահանջել է ներկայացնել մեկնաբանություններ տեղի ունեցածի վերաբերյալ, հաղորդում է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ բրիտանական մամուլի հրապարակումների համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 1:2 հաշվով պարտությունից հետո հանդերձարանում վիճաբանություն է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնի հետ: Դրանից հետո մի քանի ֆուտբոլիստների եւ մարզիչների մասնակցությամբ բախում է եղել: «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ջրի շշով հարվածել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչներից Միկել Արտետային, որը ճակատի վնասվածք է ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում