23:19  ,  11 դեկտեմբերի, 2017

Արմեն Գյուլբուդաղյանցը շարունակելու է աշխատանքը «Փյունիկում»

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հերքում է լուրերն այն մասին, որ թիմը կարող է գլխավորել ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։

Ակումբի մամուլի ծառայությունը գրում է, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը շարունակելու է իր աշխատանքն ակումբում՝ նախապատրաստելով թիմին առաջնության երկրորդ հատվածին։

NEWS.am Sport-ի տվյալներով, Մախաչկալայի «Անժիի» եւ Մոսկվայի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչը մոտ է Երեւանի «Փյունիկը» գլխավորելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում