21:43  ,  11 դեկտեմբերի, 2017

IFFHS. Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն խաղարկողների աղյուսակում կիսում է 16-17-րդ տեղերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն խաղարկողների դասակարգման աղյուսակում կիսում է 16-17-րդ տեղերը ֆրանսիացի Բլեզ Մատյուիդիի հետ:

Վարկանիշը ներկայացրել է Ֆուտբոլային վիճակագրության եւ պատմության միջազգային ֆեդերացիան:

Լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում