20:30  ,  11 դեկտեմբերի, 2017

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է գերմանական «Ռեգենսբուրգի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի վիճակագրությունը «Բոխումի» դեմ երկրորդ Բունդեսլիգայի առաջնության 17-րդ տուրի խաղում:

Ադամյանը 3 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 27 փոխանցումներից թիմակիցներին հասել է 59.3 տոկոսը: 24-ամյա հարձակվողը կատարել է 1 առանցքային փոխանցում, 2 անգամ հաջողությամբ խլել է գնդակը, 1 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը:

Ադամյանը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ խախտել են 3 անգամ:

Ադամյանը ստացել է 5,97 գնահատականը, իսկ  «Ռեգենսբուրգի» կազմում լավագույնը ճանաչվել է գերմանացի պաշտպան Բենեդիկտ Գիմբերը (7.45):

Հիշեցնենք, որ «Ռեգենսբուրգը» պարտվել է նվազագույն հաշվով, Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում