19:53  ,  11 դեկտեմբերի, 2017

Ալեքսանդր Գրիգորյանը ժամանել է Երեւան եւ մոտ է «Փյունիկը» գլխավորելուն

Մախաչկալայի «Անժիի» եւ Մոսկվայի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ժամանել է Երեւան: 51-ամյա ռուսաստանցի մասնագետը մոտ է Երեւանի «Փյունիկը» գլխավորելուն: Այդ մասին հայտնի է դարձել NEWS.am Sport-ին: Բանակցությունների հաջող ավարտի դեպքում, նա կփոխարինի Արմեն Գյուլբուդաղյանցին:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը հոկտեմբերին է հեռացել Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Փորձառու մասնագետը նախկինում գլխավորել է նաեւ ռուսական «Նիժնի Նովգորոդը», «ԲՄԱ Խաբարովսկը», «Խիմկին», «Տոսնոն», «Լուչ-Էներգիան», «Մաշուկ-ԿՀՋ»-ն եւ Տաշքենդի «Պախտակորը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում