18:55  ,  11 դեկտեմբերի, 2017

Կոնտե. «Բարսելոնայի» դեմ պետք է պատրաստ լինել 120 տոկոսով

Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքը: Անգլիական թիմը կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:

«Բարդ է որեւէ դրական բան տեսնել առաջին հանդիպումը տանն անցկացնելու մեջ: «Բարսելոնայի» դեմ պետք է պատրաստ լինել 120 տոկոսով: Մեր առաջնահերթություններն են Անգլիայի Պրեմյեր լիգան եւ Չեմպիոնների լիգան: Կմտածենք «Բարսելոնայի» մասին միայն այն ժամանակ, երբ գա խաղալու ժամանակը»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Չելսի» - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին Լոնդոնում, պատասխան հանդիպումը՝ մարտի 14-ին Բարսելոնայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում