19:10  ,  11 դեկտեմբերի, 2017

Էդգար Մալաքյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ստալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, profootball.ua-ի վարկածով:

«Էդգար Մալաքյանի ջանքերի շնորհիվ «Ստալ» ճակատամարտ տվեց Մարիուպոլում: Հայ կիսապաշտպանը երկու գոլ խփեց եւ ապահովեց ակտիվություն Ռուստամ Խուջամովի պաշտպանած դարպասի մոտ: Մալաքյանը պահեր էր ստեղծում եւ տոնուսի մեջ պահում մրցակցի պաշտպաններին, թեեւ «Ստալը» պարտվեց»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ստալը» հյուրընկալվելիս «Մարիուպոլին» պարտվել է 2:4 հաշվով, Էդգար Մալաքյանն աչքի է ընկել 26-րդ եւ 87-րդ րոպեներին: Նրա եղբայր Գոռ Մալաքյանը եւս եղել է «Ստալի» մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է արդեն 21-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում