16:40  ,  11 դեկտեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Փլեյ-օֆֆի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը:

Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 15-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց: 1/8 եզրափակիչի զույգերը եւս որոշվելու են վիճակահանությամբ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իսպանական «Սեւիլիայի» հետ:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ 

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Ատալանտա» (Իտալիա)

«Նիցա» (Ֆրանսիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)

«Կոպենհագեն» (Դանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)

«Սպարտակ» (Ռուսաստան) - «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա)

ԱԵԿ (Հունաստան) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Զենիթ» (Ռուսաստան)

«Նապոլի» (Իտալիա) - «Լայպցիգ» (Գերմանիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)

«Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Պարտիզան» (Սերբիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)

«Ստյաուա» (Ռումինիա) - «Լացիո» (Իտալիա)

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Միլան» (Իտալիա)

«Աստանա» (Ղազախստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)

«Էստերսունդ» (Շվեդիա) - «Արսենալ» (Անգլիա)

«Մարսել» (Ֆրանսիա) - «Բրագա» (Պորտուգալիա)

Առաջինը նշված թիմերը առաջին խաղերը կանցկացնեն տանը



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում