16:57  ,  11 դեկտեմբերի, 2017

Բուֆոնը կարող է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Յուվենտուսում»

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է մտափոխվել եւ չավարտել կարիերան այս մրցաշրջանի վերջում, հաղորդում է Football Italia-ն:

39-ամյա  դարպասապահը հասկացնել է տվել, որը կշարունակի կարիերան, եթե «Յուվենտուսը» հաղթի Չեմպիոնների լիգայում: Այդ դեպքում իտալական ակումբը կնվաճի աշխարհի ակումբային առաջնության ուղեգիր: Բուֆոնը ցանկանում է մասնակցել այդ մրցաշարին:

Բացի այդ, իտալացի դարպասապահը կարող է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Յուվենտուսում», եթե շարունակվի կարեւոր խաղացող համարվել թիմում: Ամեն դեպքում, եթե Բուֆոնը որոշի ավարտել կարիերան, «Յուվենտուսը» նրան կառաջարկի ակումբի տնօրենի պաշտոնը կամ այլ աշխատանք:

Հիշեցնենք, որ Բուֆոնն Իտալիայի ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել էր Իտալիայի՝ այս տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում