14:45  ,  11 դեկտեմբերի, 2017

«Աթլետիկի» դարպասապահը ձմռանը կտեղափոխվի «Ռեալ»

Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: 23-ամյա դարպասապահի տրանսֆերը կկազմի 25 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն:

Այս տարի Իսպանիայի հավաքականում նորամուտը նշած Արիսաբալագան «Ռեալի» հետ կկնքի 6 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո:

Կեպա Արիսաբալագայի եւ «Աթլետիկի» միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նա 2015-ից է խաղում Բիլբաոյի թիմում, որի կազմում մասնակցել է այս մրցաշրջանի 15 խաղի եւ բաց թողել 20 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում