12:12  ,  11 դեկտեմբերի, 2017

«Ուրարտուի» հաղթարշավը շարունակվել է «Արցախի» դեմ խաղում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությունում անցկացվել են 6-րդ տուրի հանդիպումները:

Տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» 80:66 հաշվով առավելության է հասնել «Արցախի» նկատմամբ՝ տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը:

«Գրանդ սպորտը» տանը 75:82 հաշվով պարտվել է «Շիրակին», իսկ «Արթիկը» հյուրընկալվելիս 79:71 հաշվով հաղթել է «Ինժեներին»:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Ուրարտուն» եւ «Արցախը», որոնք ունեն 10-ական միավոր: Լավագույն եռյակը եզրափակող ՖԻՄԱ-ն հավաքել է 8 միավոր, իսկ «Արթիկը», «Գրանդ սպորտն» ու «Շիրակը»՝ 7-ական: Հետնապահ «Ինժեներն» ունի 5 միավոր: Առաջնությանը մասնակցում են 7 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս