11:58  ,  11 դեկտեմբերի, 2017

Ֆեդերերը 7-րդ անգամ ճանաչվել է Շվեյցարայի լավագույն մարզիկ

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը ճանաչվել է Շվեյցարայի տարվա լավագույն մարզիկ: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Ցյուրիխում, հայտնում է Swiss Tennis-ը:

36-ամյա թենիսիստը 7-րդ անգամ է արժանանում այս մրցանակին:

2017 թվականին Ռոջեր Ֆեդերերը նվաճել է 7 տիտղոս՝ հաղթելով նաեւ Australian Open-ում եւ Ուիմբլդոնում:

Ֆեդերերի մարզիչ Սեւերին Լյուտին էլ արժանացել է «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում