10:55  ,  11 դեկտեմբերի, 2017

Զագրեբ. Թինա Կարապետյանի ու Սիմոն Սենեկալի ելույթը

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը 15-րդ տեղն է գրավել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Golden Spin-2017 գեղասահքի մրցաշարում: Ազատ ծրագրում հայկական զույգը գրանցեց 127.78 միավոր: Կարճ ծրագրից հետո եւս Կարապետյանն ու Սենեկալը 15-րդն էին:

Հաղթողի տիտղոսը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովա – Դմիտրի Սոլովյով զույգը, որը հավաքեց 186.66 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում