01:35  ,  11 դեկտեմբերի, 2017

«Վիլյառեալը» կարմիր քարտից հետո չդիմացավ «Բարսելոնայի» ճնշմանը

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ: Կատալոնական ակումբի առաջին գոլը 72-րդ րոպեին խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը եզրափակեց հյուրերի գեղեցիկ գրոհը: 11 րոպե անց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 14-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ վերջակետ դրեց խաղին: «Վիլյառեալը» 60-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 39-ի եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիայից»: Լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոն» ունի 33 միավոր, իսկ Մադրիդի «Ռեալը» 31 միավորով չորրորդն է:

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 0:2

Լուիս Սուարես, 72, Լիոնել Մեսի, 83

Հեռացում՝ Ռաբո, 60 («Վիլյառեալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում