10:15  ,  11 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic սուպերմրցաշարում դեկտեմբերի 11-ին տեղի կունենա վերջին՝ 9-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը նախորդ տուրում սպիտակներով պարտվել էր ռուս Յան Նեպոմնյաշչուն: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ին:

Նախորդ 8 տուրերի բոլոր պարտիաները հայ գրոսմայստերն ավարտել է ոչ ոքի եւ 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը: 

3 անընդմեջ հաղթանակներից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Յան Նեպոմնյաշչին, որն ունի 5.5 միավոր: Երկրորդ տումում գտնվող Ֆաբիանո Կարուանան հավաքել է 5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 4.5:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա) 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Նեպոմնյաշչի՝ 5.5 միավոր, Կարուանա՝ 5, Վաշյե-Լագրավ՝ 4.5, Կարլսեն, Արոնյան, Նակամուրա, Սո՝ 4-ական, Անանդ, Կարյակին, Ադամս՝ 3-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում