23:45  ,  10 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Յան Նեպոմնյաշչին սեւերով հաղթեց Մագնուս Կարլսենին եւ դարձավ միանձնա առաջատար

Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic սուպերմրցաշարում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Նախավերջին՝ 8-րդ տուրում ռուս գրոսմայստերը սեւերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ վաստակեց 5.5 միավոր:

Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով 27-րդ քայլում ոչ ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ եւ 4 միավորով բաժանում է 4-7-րդ տեղերը:

Երկրորդ տումում գտնվող Ֆաբիանո Կարուանան ունի 5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 4.5:

Դեկտեմբերի 11-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Մագնուս Կարլսենի հետ:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 8-րդ տուր

Մայքլ Ադամս (Անգլիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0:1

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը վերջին տուրից առաջ. Նեպոմնյաշչի՝ 5.5 միավոր, Կարուանա՝ 5, Վաշյե-Լագրավ՝ 4.5, Կարլսեն, Արոնյան, Նակամուրա, Սո՝ 4-ական, Անանդ, Կարյակին, Ադամս՝ 3-ական:

9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մայքլ Ադամս (Անգլիա) 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում