20:11  ,  10 դեկտեմբերի, 2017

«Սպարտակը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Սպարտակը» մոսկովյան դերբիում 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը, որն առաջին անգամ գրավեց ԲԿՄԱ-ի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 37 միավոր եւ ժամանակավորապես բարձրացավ երկրորդ տեղ: ԲԿՄԱ-ն 35 միավորով նահանջեց 5-րդ տեղ:

Հիշեցնենք, որ սա տարեվերջյան տուրն է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Սպարտակ» - ԲԿՄԱ՝ 3:0

Քվինսի Պրոմես, 10, 61, Մարիո Պաշալիչ, 90+8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում