20:07  ,  10 դեկտեմբերի, 2017

«Լիվերպուլը» բաց թողեց հաղթանակը դերբիում

«Լիվերպուլն» ու «Էվերտոնը» ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում: Լիվերպուլյան դերբին անցկացվեց «Լիվերպուլի» խաղադաշտում եւ ավարտվեց 1:1 հաշվով: Եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի Գոլին հյուրերը պատասխանեցին անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի իրացրած 11 մետրանոց հարվածով:

«Լիվերպուլը» 30 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Էվերտոնն» ունի 19 միավոր՝ 10-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 1:1

Մոհամեդ Սալահ, 42 – Ուեյն Ռունի, 76 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով