19:42  ,  10 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Լեւոն Արոնյանի 8-րդ անընդմեջ ոչ ոքին

Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic սուպերմրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց հետնապահների թվում գտնվող անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Պարտիան ավարտվեց 27-րդ քայլում: Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Հայ գրոսմայստերը խաղաց 8-րդ անընդմեջ ոչ ոքին եւ 4 միավորով ընթացիկ բաժանում է 3-5-րդ տեղերը: Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հիշեցնենք, որ London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, 8-րդ տուր

Մայքլ Ադամս (Անգլիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում