09:10  ,  11 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության անոնս

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 11-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

8 խմբերի հաղթողներն ընդգրկվել են առաջին զամբյուղում, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը՝ երկրորդ: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Առաջին զամբյուղ. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ռոմա» (Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Տոտենհեմ» (Անգլիա): 

Երկրորդ զամբյուղ. «Ռեալ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Չելսի» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Սեւիլիա» (Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Պորտու» (Պորտուգալիա), «Բազել» (Շվեյցարիա):

Խմբերի հաղթողները 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները (փետրվարի 13/14-ին, 20/21-ին) կանցկացնեն մրցակցի խաղադաշտում: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 6/7-ին եւ 13/14-ին:  

Երեւանի ժամանակով 16:00-ին կմեկնարկի նաեւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ եւս չեն կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Առաջին զամբյուղ. «Միլան» (Իտալիա), «Արսենալ» (Անգլիա), «Ատալանտա» (Իտալիա), «Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա), «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), «Բրագա» (Պորտուգալիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Լացիո» (Իտալիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Լոկոմոտիվ» (Ռուսաստան), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Զենիթ» (Ռուսաստան):

Երկրորդ զամբյուղ. ԱԵԿ (Հունաստան), «Աստանա» (Ղազախստան), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ստյաուա» (Ռումինիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Նապոլի» (Իտալիա), «Նիցա» (Ֆրանսիա), «Էստերսունդ» (Շվեդիա), «Պարտիզան» (Սերբիա), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա), «Սպարտակ» (Ռուսաստան):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով