17:56  ,  10 դեկտեմբերի, 2017

«Արսենալը» փրկվեց պարտությունից

Անգլիական Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս ոչ ոքի կորզեց «Սաութհեմփթոնից»՝ 1:1: Անգլիացի հարձակվող Չառլի Օստինի՝ երրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշվի մեջ առջեւում էին մինչեւ 88-րդ րոպեն, սակայն փոխարինման դուրս եկած ֆրանսիացի Օլիվյե Ժիրուն լոնդոնյան ակումբին փրկեց պարտությունից:

«Արսենալը» 29 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Լիվերպուլին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 1:1

Չառլի Օստին, 3 – Օլիվյե Ժիրու, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս