18:20  ,  10 դեկտեմբերի, 2017

«Ռեալի» կազմում Աբու Դաբի են մեկնել 24 ֆուտբոլիստներ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնել են ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբի, որտեղ կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանը:

Զիենդին Զիդանի գլխավորած թիմի հայտացուցակում տեղ են գտել 24 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի կայքը:

Այդ մրցաշարում թիմերը հայտացուցակում կարող են փոփոխություն կատարել առաջին խաղից 24 ժամ առաջ, եթե լինեն վնասվածք ստացած ֆուտբոլիստներ:

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալն» առաջին հանդիպումն անցկացնելու է դեկտեմբերի 13-ին՝ կիսաեզրափակիչում մրցելով ԱՄԷ-ի «Ալ Ջազիրայի» հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Լիբերտադորեսի Գավաթի հաղթող բրազիլական «Գրեմիոն» ու մեքսիկական «Պաչուկան»:

Հիշեցնենք, որ «Ռեալն» այս մրցաշարում հաղթել է 2 անգամ՝ 2014-ին ու 2016-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում