21:33  ,  10 դեկտեմբերի, 2017

Ռոնալդուին 30 միլիոն եվրո տուգանք է սպառնում հարկերից խուսափելու գործով

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստիպված կլինի վճարել 30 միլիոն եվրո, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի հարկերից խուսափելու գործով: Այդ գումարի մեջ կմտնեն տուգանքն ու դրա տոկոսները, տեղեկացնում է AS-ը:

Հիշեցնենք, որ հուլիսին Պորտուգալիայի հավաքականի ավագը դատարանում ցուցմունք էր տվել հարկերից խուսափելու գործով: 32-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: Վերջերս դատարանում ցուցմունք էր տվել նաեւ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում