16:34  ,  10 դեկտեմբերի, 2017

Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիան» փոխեց գլխավոր մարզիչին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեղի է ունեցել փոփոխություն, հայտնում է ակումբի կայքը:

Հոլանդացի մասնագետ Պետեր Բոշին փոխարինել է գերմանացի Պետեր Շտեգերը, որն օրեր առաջ հեռացվել էր Բունդեսլիգայի հետնապահ «Քյոլնի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Պետեր Բոշն այս մրցաշրջանից առաջ էր գլխավորել գերմանական ակումբը: «Բորուսիան» Բունդեսլիգայում չի հաղթել նախորդ 8 խաղերում՝ կրելով 5 պարտություն: 

Պետեր Շտեգերի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2018-ի հունիսի 30-ը: Նա 2013-ից գլխավորում էր «Քյոլնը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English