13:30  ,  10 դեկտեմբերի, 2017

NBA. Ջեյսմ Հարդենի 48 միավորներն ու «Քլիվլենդի» 15-րդ անընդմեջ հաղթանակը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Քլիվլենդը» տանը 105:98 հաշվով պարտության մատնեց «Ֆիլադելֆիային»՝ տանելով 15-րդ անընդմեջ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց ամերիկացի Լեբրոն Ջեյմսը, որը «Քլիվլենդի» կազմում վաստակեց 30 միավոր եւ դարձավ նաեւ թրիփլ-դաբլի հեղինակ: Դա Լեբրոնի կարիերայի 58-րդ թրիփլ դաբլն էր:

Ջեյմս Հարդենի 48 միավորներն օգնեցին «Հյուսթոնին», որը 124:117 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Պորտլենդի» նկատմամբ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Կլիպերսի» խաղացող Լուիս Ուիլյամսի 3 միավորանոց նետումը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Ֆիլադելֆիա»՝ 105:98 (23:24, 29:22, 26:27, 27:25)

«Պորտլենդ» – «Հյուսթոն»՝ 117:124 (37:31, 25:31, 36:22, 19:40)

«Ֆինիքս» – «Սան Անտոնիո»՝ 101:104 (17:28, 22:24, 32:27, 30:25)

«Մեմֆիս» – «Օկլահոմա»՝ 101:102 (լրացուցիչ ժամանակում) (34:19, 23:27, 9:21, 26:25, 9:10)

«Միլուոկի» – «Յուտա»՝ 117:100 (29:19, 22:23, 32:24, 34:34)

«Չիկագո» – «Նյու Յորք»՝ 104:102 (27:18, 22:26, 19:26, 36:32)

«Ատլանտա» – «Օռլանդո»՝ 117:110 (32:22, 25:32, 32:33, 28:23)

«Շառլոտ» – «Լեյքերս»՝ 99:110 (29:28, 27:24, 19:24, 24:34)

«Բրուքլին» – «Մայամի»՝ 89:101 (26:24, 27:26, 19:25, 17:26)

«Կլիպերս» – «Վաշինգտոն»՝ 113:112 (30:27, 32:22, 23:32, 28:31)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում